ՏՄԿ-երը ապահովում են կիրառական ծրագրերի անխափան ու արդյունավետ աշխատանքը և տվյալների մշտական պաշտպանվածությունն ու մատչելիությունը: Նրանք թույլ են տալիս նվազեցնել շահագործման ծախսերն ու տեխնիկական անձնակազմի ծանրաբեռնվածությունը, բարձրացնել հուսալիությունն ու ենթակառուցվածքի կառավարելիությունը: ՏՄԿ-ի հիմնական բաղադրիչներն են
•սերվերների խումբը, որն աշխատեցնում է կիրառական ծրագրերը և օժանդակ համակարգերը
• պահպանման համակարգը՝ ներառյալ սկավառակային համակարգը և ժապավենների գրադարանները, որն ապահովում է տվյալների կենտրոնացված պահպանումը, պաշտպանությունը, կառավարումն ու մատչելիությունը
• հաղորդակցական ենթակառուցվաքը, որը միավորում է ՏՄԿ-ի բաղադրիչները և ապահովում է անհրաժեշտ մատչելությունը՝ տվյալների անվտանգության ապահովմամբ հանդերձ
• ինժեներական ենթակառուցվածքը՝ մալուխային համակարգը, անխափան սնուցումը, օդորակումը, ֆիզիկական անվտանգության համակարգը և այլն

ԼԱՆՍ-ի առաջարկվող լուծումները հիմնված են ՏՄԿ-երի անհրաժեշտ բաղադրիչների առաջատար համաշխարհային արտադրողների՝ IBM, DELL, Juniper, Cisco և այլ ընկերությունների արտադրանքի վրա: ԼԱՆՍ-ն այդ արտադրողների գործընկերն է հանդիսանում և հաջողությամբ իրականացնում է բազմավենդորային նախագծեր: Նոր տեխնոլոգիաներին մշտապես հետևելն ու ներդնելը, մասնագետներին վերապատրաստելն ու վկայագրելը թույլ են տալիս ԼԱՆՍ ընկերությանը պահպանել բարձր մրցունակությունը ՏՄԿ-երի արագ զարգացող շուկայում: