Տեխնիկական աջակցություն
ԼԱՆՍ սպասարկման կենտրոն
ԼԱՆՍ-ն իր պատվիրատուներին ոչ միայն մատակարարում է համակարգչային, ցանցային և հարակից սարքեր, այլև տրամադրում է լայն տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն սարքավորման տեղադրման և շահագործման հարցերում: ԼԱՆՍ-ն ունի IBM, DELL, Fujitsu և Lenovo ընկերությունների Արտոնագրված սպասարկման կենտրոնի կարգավիճակ, ինչը ենթադրում է վկայագրված ինժեներների, պահեստամասերի ու սարքերի պահեստի, ինչպես նաև այդ ընկերությունների ստանդարտներին համապատասխանող տարածքի ու գործիքների առկայություն: Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչպես կարելի է կապվել ԼԱՆՍ սպասարկման կենտրոնի հետ:
Գնալ վերև
Տեխնիկական սպասարկում
Ըստ արտադրողներից ստացված լիազորությունների, ԼԱՆՍ-ն իրականացնում է համակարգչային սարքավորման երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում: Երաշխիքային ստանդարտ և ընդհանուր պարտավորություններից բացի պատվիրատուի ցանկությամբ ԼԱՆՍ-ը կարող է իր վրա վերցնել պատվիրատուի ՏՏ ենթակառուցվածքի կամ նրա մի մասի տեխնիկական սպասարկումը՝ ընդհուպ մինչև ամբողջ ենթակառուցվածքի լիակատար տեխնիկական սպասարկում: Անհրաժեշտության դեպքում ԼԱՆՍ Սպասարկման կենտրոնը կարող է ապահովել ընդլայնված երաշխիքային սպասարկում, որը, մասնավորապես, կարող է ընդգրկել.
Ընդլայնված տեխնիկական սպասարկման մանրամասները՝ ներառյալ կողմերի պատասխանատվությունը, նկարագրվում են սպասարկման հատուկ պայմանագրում:
Գնալ վերև
Երաշխիքային սպասարկում
• երաշխիքային ժամկետի երկարացում մինչև 3-5 տարի՝ սարքավորումից կախված,
• շուրջօրյա (7 х 24) և/կամ արագ (սկսած 4 ժամից) արձագանք և խնդրի լուծում,
• մեր մասնագետների այցը և աշխատանքների կատարումը հաճախորդի տարածքում:
• շուրջօրյա (7 х 24) և/կամ արագ (սկսած 4 ժամից) արձագանք և խնդրի լուծում,
• մեր մասնագետների այցը և աշխատանքների կատարումը հաճախորդի տարածքում:
Ընդլայնված տեխնիկական սպասարկման մանրամասները՝ ներառյալ կողմերի պատասխանատվությունը, նկարագրվում են սպասարկման հատուկ պայմանագրում:
Մենք երաշխավորում ենք մեր վաճառած տեխնիկայի հուսալիությունն ու բարձր որակը: Այն հազվագյուտ դեպքերում, երբ մեզանից գնված ապրանքը երաշխիքային ժամկետի ընթացքում մասամբ կամ ամբողջությամբ շարքից դուրս է գալիս, մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի մեր գնորդները դժգոհ չմնան: Երաշխիքային նորոգումը կատարվում է արագ և որակով, իսկ ծայրահեղ դեպքերում գնորդին ժամանակավորապես տրամադվրում է փոխարինող սարքավորում:
Երաշխիքային ժամկետը սահմանվում է սարքավորման յուրաքանչյուր միավորի համար: Յուրաքանչյուր ապրանքին երաշխիքային կտրոն է կցվում: Անսարք ապրանքի տեղափոխումը կատարում է գնորդը:
Երաշխիքային սպասարկումը հնարավորին չափ արագ և պարզ եղանակով ստանալու համար խնդրում ենք ապրանք ձեռք բերելիս ստուգել երաշխիքային կտրոնի լրացման ճշտությունը, պահպանել օգտագործողի ձեռնարկում նկարագրված պայմանները և չխախտել երաշխիքային կապարակնիքների ու պիտակների ամբողջականությունը:
Ցավոք սրտի կան մի քանի պայմաններ, որոնց դեպքում մենք չենք կարող երաշխիքային նորոգում կատարել.
Գնալ վերև
Խորհրդատվական աջակցություն

• մեխանիկական վնասվածքների՝ կոտրվածքների, ճաքերի, ներճմլվածքների, խազերի և այլ վնասվածքների առկայությունը,
• երաշխիքային կապարակնիքների ամբողջականության խախտումը,
• սարքավորման ինքնությունը հաստատող տեղեկությունների հեռացումը կամ աղավաղումը,
• նախնական ինքնուրույն նորոգումը կամ այլ արհեստանոցում նորոգումը,
• անսարքություններ, որոնց պատճառը էլեկտրական ցանցին սխալ միացնելն է:

Դուք կարող եք դիմել ԼԱՆՍ Սպասարկման կենտրոնի ինժեներներին բոլոր այն հարցերով, որոնք կապված են ԼԱՆՍ ընկերությունից ձեռք բերված սարքերի կամ ծրագրային ապահովման շահագործման հետ: Խորհրդատվություն կարելի է ստանալ կամ այցելելով կենտրոն, կամ էլ տեխնիկական աջակցության հեռախոսով:
Մեր կոնտակտներն այստեղ են:
Գնալ վերև
Մեր կոնտակտներն այստեղ են: