Տեղեկատվական անվտանգության լուծումներ
Բիզնես գործընթացների զարգացմանն ու բարդացմանը զուգընթաց գնալով աճում է կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքներում պահպանվող ու մշակվող տեղեկատվության արժեքը: Սակայն աճում են նաև այդ տեղեկատվության անցանկալի արտահոսքի ու կորստյան վտանգները: Հաշվի առնելով պատվիրատուի անհատական բիզնես պահանջները ԼԱՆՍ ընկերությունը առաջարկում է ծառայություններ տեղեկատվական անվտանգության նոր համակարգ կառուցելու կամ առկա համակարգի կատարելագործման ուղղությամբ: Այդ ծառայությունները կարող են ընդգրկել.

• Պատվիրատուի ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության տեխնիկական աուդիտ. Կիրառվում են թե սարքածրագրային միջոցներ, և թե փորձագիտական գնահատականներ՝ հիմնված պատվիրատու կազմակերպության ՏՏ մասնագետներից ու տեղեկատվական ենթահամակարգի հանգուցային օգտագործողներից ստացված տեղեկություների վերլուծման վրա
• Տեղեկատվական անվտանգության համակարգի նախագծում. Նախագիծը մշակելիս մենք հիմնվում ենք երկու հիմնական սկզբունքների վրա. (i) պաշտպանության մակարդակը պետք է համապատասխանի վտանգի մակարդակին. անընդունելի են թե շատ բարդ, և թե պարզեցված, կիսատ լուծումները, (ii) տեղեկատվության ներքին պաշտպանությունը (վավերացում, օգտագործողների ու համակարգերի նույնականացում, իսկության հաստատում, տվյալների ամբողջականության ապահովում, վերահսկում) նույն աստիճան կարևոր է, ինչ և արտաքինը
• Սարքերի և ծրագրային ապահովման մատակարարում ու տեղադրում, փորձնական շահագործման և ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում
• Շահագործման ընթացակարգի մշակում, որն ընդգրկում է ՏՏ ենթակառուցվածքի շահագործման գործընթացի կազմակերպման խորհուրդներ և տեղեկատվության պաշտպանության կանոնակարգի մշակում
• Պատվիրատուի անձնակազմի ուսուցանում տեղեկտվական անվտանգության համակարգի կառավարման ու սպասարկման ոլորտում
• Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

Այս խնդիրները լուծելիս ԼԱՆՍ-ը հիմնվում է իր գործընկերների՝ ոլորտի տեխնոլոգիական առաջատարներ Juniper, IBM/ISS, CISCO, 3СОМ, Symantec, Microsoft, IP Guard և այլ ընկերությունների հնարավորությունների վրա:

Աշխատանքների ընթացքում ԼԱՆՍ-ի մասնագետների սերտ համագործակցությունը պատվիրատուի հետ ոչ միայն ապահովում է լուծումների առավել ճիշտ համապատասխանությունը պատվիրատուի բիզնես պահաջներին, այլև օպտիմիզացնում է այն տեխնոլոգիական ու գնային ցուցանիշներով: