Մատակարարվում են ապրանքների հետևալ տեսակները.
• Համակարգչային ու գրասենյակային սարքեր (լուծումներ թե անհատ օգտագործողների, և թե կորպորատիվ պատվիրատուների համար)
• Սերվերներ և տվյալների պահպանման համակարգեր
• Ցանցային սարքեր (ուղորոշիչներ, փոխարկիչներ, ցանցային անվտանգության համակարգեր և այլն)
• Կամայական բարդության ծրագրային ապահովում
• Սերվերներ և տվյալների պահպանման համակարգեր
• Ցանցային սարքեր (ուղորոշիչներ, փոխարկիչներ, ցանցային անվտանգության համակարգեր և այլն)
• Կամայական բարդության ծրագրային ապահովում
Մատակարարվում է ինչպես համեմատաբար պարզ ու տարածված արտադրանք և ծրագրային ապահովում (ԾԱ)՝ անհատական համակարգիչներ, տպասարքեր և այլն, այնպես էլ հատուկ սարքեր և ԾԱ բարդ սարքածրագրային կոմպլեքսների համար, որի տեղադրման ու տեխնիկական սպասարկման համար պահանջվում են վկայագրված մասնագետներ: Մասնավորապես, ԼԱՆՍ-ը մատակարարում, տեղադրում ու սպասարկում է IBM ընկերության բլեյդ-սերվերներ ու տվյալների պահպանման համակարգեր, որոնք համաշխարհային ՏՏ շուկայի այդ ոլորտում հանդիսանում են ներկայիս ամենահուսալի, բարձրարտադրողական և արդյունավետ սարքերը: Վերջին տարվա ընթացքում նման կոմպլեքսներ տեղադրվել են մոտ տաս կազմակերպություններում՝ ներառյալ Հայաստանի խոշորագույն բանկերը:
2009-2010 թթ. էապես մեծացել է ցանցային սարքերի մատակարարումը: Մի քանի միլիոն դոլար ծավալով Juniper, CISCO, Zyxel, TP-Link, Patton, AD-Net ընկերությունների արտադրանքը մատակարարվել է բանկերին (ներառյալ Կենտրոնական բանկը) ու հեռահաղորդակցական ընկերություններին:
Բարդ ու յուրահատուկ սարքավորում մատակարարելիս ԼԱՆՍ-ը կարող է պատվիրատուին աջակցել համակարգի օպտիմալ կոնֆիգուրացիայի մշակման հարցում: Ընկերության աշխատակիցներն այդ բնագավառում մեծ փորձ ու համապատասխան վկայագրեր ունեն: Սակայն, հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների բազմազանությունը, ինչպես նաև ընդունման ենթակա որոշումների կարևորության բարձր աստիճանը՝ ԼԱՆՍ-ը կարող է իր գործունեության մեջ ներգրավել Հայաստանի առաջատար մասնագետներին, ինչպես նաև իր գործընկեր–ընկերությունների մասնագետներին:
Համաշխարհային արտադրողներից շատերի հետ գործընկերության շնորհիվ ԼԱՆՍ-ը կարող է գործնականորեն կամայական բարդության սարքեր մատակարարել նվազագույն ժամկետներում և ընդունելի գներով: